13.09.2024|
07:38
Նիկոլ Փաշինյանի հռչակած՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելը, խաղաղության խաչմերուկը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը սուտ դուրս եկան։ Ադրբեջանը չհամաձայնեց նույնիսկ խաղաղության պայմանագրի կիսատ-պռատ, «կռտած» տարբերակին։ Իլհամ Ալիևը, հանձին Նիկոլ Փաշինյանի, ոսկե ձկնիկ է բռնել, որը բավարարում է նրա պահանջները, Իլհամն ինչո՞ւ պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր, իրեն սահմանափակի իրավական պարտավորությամբ։